-
05.03.2017|
22:04
«Արդար Հայաստանը, մեր ընկալմամբ, ժողովրդավար, խաղաղ, ուժեղ զարգացող, ինքնիշխան, բարեկեցիկ, երիտասարդ իրավունքի Հայաստանն է, մենք դրան հասնելու ենք»՝ քարոզարշավի առաջին օրը հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
-
05.03.2017|
22:02
«Մենք գալիս ենք խաղաղություն հաստատելու, խաղաղությունն առաջ տանելու ծրագրով»,- այսօր քարոզարշավի մեկնարկին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի անդամ Լևոն Զուրաբյանը։
-
05.03.2017|
21:59
Հայաստանում ու Արցախում բացվող յուրաքանչյուր խաղաղ օր մեր բյուրավոր նահատակների ու Վազգեն Սպարապետի հիշատակի ամենավառ վկայությունն են, այսօր Ծիծեռնակաբերդում Վազգեն Սարգսյանի ծննդյան 58-ամյակի միջոցառմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
-
05.03.2017|
21:58
Հանրապետական կուսակցությունը կեսգիշերից հետո, երբ պաշտոնապես մեկնարկում է նախընտրական քարոզարշավը, հրապարակեց տեսահոլովակ, որտեղ վարչապետ Կարեն Կարապետյանը նվագում է հարվածային գործիքի վրա։
-
05.03.2017|
21:56
«Եռաբլուր» պանթեոնում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների ոչ մի հարցին չպատասխանեց և միայն ասաց. «Գարնանային այս գեղեցիկ օրով կուզեմ մի բան մաղթել մեզ, որ այս լուսավոր օրը իրենով խորհրդանշի այն մտքերի փոխանակումը, այն ազատ բանավեճը, որով սկսվելու է քարոզարշավը»։
-
05.03.2017|
21:54
ՀԱԿ-ՀԺԿ ծրագիրը սովորական, նախընտրական ծրագիր չէ, այլ ճշմարտությունը ժողովրդին ասելու ծրագիր է, քարոզարշավի մեկնարկին հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը։
-
05.03.2017|
21:53
Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողները ՀՀԿ խորհրդի անդամ Արա Բաբլոյանից հետաքրքրվեցին, թե պատգամավոր Կարեն Կարապետյանը խորհուրդ չի տալիս ընտրել հանրապետականին, Բաբլոյանը ի՞նչ խորհուրդ կտա։ Ի պատասխան ՀՀԿ խորհրդի անդամն արձագանքեց. «Ես գտնում եմ, որ պետք է ընտրել հանրապետականին»։
-
04.03.2017|
00:54
«Ելք» դաշինքը հնարավոր է համարում կոալիցիան ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի հետ՝ բացառությամբ ՀՀԿ-ի:
-
04.03.2017|
00:50
ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ բանակում առկա որևէ խնդրի համար պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պատասխանատու լինի, իսկ բանակի գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը՝ ոչ:
-
03.03.2017|
17:45
ՀԱԿ խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ կուսակցության առաջարկած ծրագիրը ԼՂ կարգավորման վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեղանի վրա դրված ծրագիրն է։